ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ պնդելով, որ ցանկանում է միայն ԼՂ-ում Ստեփանակերտի հուշարձանների վիճակը գնահատել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը։

Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ՅՈՒՆԵՍՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ՝ ընգծվելով Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930