«Պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենց հաջողվել է կենտրոնասիական տարածաշրջանում հարթել Դուշանբեի և Բիշքեկի միջև կոնֆլիկտային իրավիճակը, և այժմ պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին։

«Պետք է մտածել, թե ինչպես կազմակերպել այդ երկու պետությունների կյանքը»,- ասել է նա։

Ըստ Լուկաշենկոյի՝ և Հայաստանում, և Ղրղզստանում «խնդիրները կուտակվել են ոչ մեկ տարում, ոչ երկու, ոչ երեք և ոչ հինգ։ Սրանք երկարատև ցավի կետեր են»։

Նա շեշտել է, որ և Հայաստանը, և Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են, և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930