«Ռուբեն Ռուբինյանն աչքի է ընկել իր՝ «խաղաղության դարաշրջան» բացելու հայտարարություններով: Արդյո՞ք հասարակությունը իրապես պատրաստ է այդ «խաղաղության դարաշրջանին», արդյո՞ք դա երկկողմանի է լինելու, թե՞ այն քաղաքական միֆերի խմբին ենք դասելու, որոնք իրականության հետ աղերս չեն ունենալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Նարինե Մեհրաբյանը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչեւ այժմ միջոցներ չեն ձեռնարկել չմատակարարված տանկերի դիմաց Իրանին պարտքը վճարելու համար՝ դա կապելով Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքի հետ:
Թուրքիայի հետ հատուկ բանագնաց նշանակելով Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, Հայաստանը հերթական զիջումն է անում Թուրքիային ու դա անում է ոչ թե կադրային սխալ քաղաքականության հետևանքով, այլ հատուկ մշակված ծրագրով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնաով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատմանն ու այդ նպատակով երկու երկրների կողմից նշանակված հատուկ բանագնացներին, ասաց թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը, որն օրերս է վերադարձել Ստամբուլից՝ Կոստանդնուպոլսից։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:
Նախորդ ուրբաթ դոլար-լիրա փոխարժեքը կազմում էր 17,14, որից հետո Թուրքիայի Կենտրոնական բանկը հերթական միջամտությունն իրականացրեց:
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույի և «Սուլթան Մուրադ» դիվիզիայի հրամանատար Ֆեհիմ Իսանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել Սիրիայի Ռայ քաղաքից, որը հայտնի է որպես սիրիացի վարձկանների հավաքագրման վայր: Լրագրողը հիշեցրել է, որ «Սուլթան Մուրադ»-ը վարձկաններ էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես, երբ կան հաստատված գերիներ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով այս հարցին, նախ նկատեց՝ լավն այն է, որ Թուրքիան իր նպատակների մասին բացահայտ խոսում է, գաղտնի որևէ բան չի անում, սակայն վատ է, երբ հայկական կողմն այդ ամենը փորձում է չտեսնելու տալ։
վ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում տեղակայված փախստականների ճամբարները վնասներ են կրել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։
Բաքվում դեկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը դեկտեմբերի 20-ին սկսել են «Մեծ մարգարե 17» հնգօրյա զինավարժանքները Պարսից ծոցի ափին:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն Սուրբծննդյան տոներից հետո, նոր փուլն սկսելու մասին կհայտարարի ԵՄ-ից գլխավոր բանակցորդ Էնրիկե Մորան:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման պատճառը, որի հետևանքով 14 մարդ էր մահացել:
Հայկական կողմն ի՞նչ հույսով է տվել ականապատ քարտեզները, երբ Ադրբեջանում ունենք ռազմագերիներ. Աննա Գրիգորյան:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որոշ դետալներ է բացահայտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները վերահսկում են խոշոր քաղաքները, ինչը նշանակում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ միասին իշխանության ղեկին մնալու համար 2023 թվականի ընտրություններում պետք է կարողանա պահի ավանդական «ամրոցները»։ Բայց Թուրքիայի մայրաքաղաքից Էրդողանի հայրենի քաղաք՝ Ստամբուլ, կատարված ուղևորությունը ցույց տվեց, որ դա երաշխավորված չէ։
Իրանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսի SARS-CoV-2 Omicron շտամով վարակման առաջին դեպքը: Այդ մասին, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությանը կից Վարակիչ հիվանդությունների բուժման կենտրոնի ղեկավար Մոհամադ Մեհդի Գույյան:
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն կիրակի քննարկել են «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի գործարկման հարցեր:
Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է։
Նրանք գերեվարվել էին ընկել նոյեմբերի 16-ին։
2021 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանից արտահանվել է 16,4 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է73,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին ասվում է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:
«Էրդողանն իր իշխանության օրոք տապալել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և բոլոր հարևանների հետ հարաբերությունները։ Թուրքիայի ներկայիս իշխանություններից սպասելիքներ չի կարելի ունենալ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր, այսպես կոչված, կարգավորման գործընթացի արդյունքներին։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել եւ առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայրարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը:
Թուրքիայի տնտեսության մեջ վերջին շրջանում առաջացած խնդիրներին անդրադարձել է նաև ամերիկյան New York Times-ը պարբերականը: «Թուրքիայի տնտեսության վիճակն ինչու՞ այսքան վատացավ» վերնագրով հոդվածում հեղինակը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակից առաջ էլ Թուրքիան ձգտում էր հետաձգել ֆինանսապես մաշվելու գործընթացը, ինչն ավելի արագացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետևանքով:
Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն հինգերորդ արտարժույթային միջամտությունն է կատարել: