Ինչպես փոխել վրացական վարորդական իրավունքի վկայականը
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար և ինչը կարող է հանդիսանալ վարորդական իրավունքի վկայականը փոխելու պատճառ:
«Ալիք Մեդիա»-ն հիմնվելով Վրաստանի սպասարկման գործակալության կայքում առկա տեղեկատվությանը՝ ներկայացնում է վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը/քայլերը:
Վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար սեփականատերը պետք է գործակալություն ներկայացնի.
- ID քարտ,
- գործող վարորդական իրավունքի վկայական,
- առողջական վիճակի մասին հաշվետվություն (IV 100/ա ձև),
- վերականգման համար անհրաժեշտ վճարը հաստատող անդորրագիր:
Վարորդական իրավունքի վկայականը փոխելու վճարը կազմում է 15 լարի։ Վարորդական իրավունքի վկայականը հնարավոր է փոխել սպասարկման գործակալության բոլոր մասնաճյուղերում։
Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում վարորդական իրավունքը տրվում է մի քանի րոպեի ընթացքում:
Վարորդական իրավունքի վկայականը փոխելու պատճառը կարող է հանդիսանալ.
- վարորդական իրավունքի վկայականի տիրոջ խնդրանքը,
- օտարերկրյա պետության կողմից տրված վարորդական վկայականի հիման վրա մեկ մոդելի ազգային վարորդական վկայականի տրամադրում,
- վարորդական իրավունքի վկայականի ժամկետի ավարտը,
- վարորդական իրավունքի վկայականի համար անհամապատասխանությունը (մաշվածություն, վնասվածք),
- վարորդական իրավունքի վկայականում ցանկացած անճշտության փոփոխությունը,
- վարորդական վկայականների ռեեստրում արտացոլված հաշվառման գրառումների անճշտությունների փոփոխություն կամ ուղղում,
- վարորդական իրավունքի վկայականում նշված տվյալների անհամապատասխանությունը վարորդական վկայականներ տրամադրող ռեեստրում արտացոլված հաշվառման գրառումներին,
- օրենքով սահմանված այլ հանգամանքներ: