
Թուրքիան Եվրոպայից պլաստիկ թափոնների ներմուծման ծավալներով 1-ին տեղում է

Եվրոպայի վիճակագրական գրասենյակի (Eurostat) տվյալների համաձայն՝ Թուրքիան Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներից վերամշակվող պլաստիկ թափոնների ներմուծման ծավալներով զբաղեցնում է առաջին տեղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 2022-ին Թուրքիան Եվրոպայից ներմուծել է 319.000 տոննա պլաստիկ թափոն, որը համապատասխանում է ընդհանուր առմամբ Եվրոպայից արտահանված պլաստիկ թափոնների 27 տոկոսին:
2022-ի ներմուծման ծավալները 2021-ին «Eurostat»-ի հրապարակած տվյալների համեմատ արդեն աճել են 8.4 տոկոսով: