Թուրքիան Գազայի հատվածում ցեղասպանության հարցով կդիմի անհրաժեշտ ատյաններին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Գազայի հատվածի հետ կապված արտաբերել է «ցեղասպանություն» եզրույթը։
Ըստ նրա, Թուրքիան դիմելու է անհրաժեշտ ատյաններ «Գազայի հատվածում ցեղասպանության հարցով և այդ գործը կես ճանապարհին չի թողնի»։
«Ավելի քան 2 հազար փաստաբանների հետ մենք կդիմենք պատկան մարմիններին՝ ցեղասպանության վերաբերյալ բողոքով։ Մենք հետևելու ենք գործընթացին և այն կիսատ չենք թողնի։ Գինը կվճարվի»,- ասել է Էրդողանը։
Միաժամանակ, Թուրքիայի նախագահը հիշեցրել է նախորդ օրը Գերմանիա կատարած իր այցի մասին։
«Ամբողջ արևմտյան աշխարհը, միասնական խաչակիր իմպերիալիստական կառույց է։ Ցավոք, ես դա տեսա անցյալ երեկո՝ իմ այցի ժամանակ (Գերմանիա): «Ես դա տեսա նախագահի մոտ»,- ասել է Էրդողանը։
Նա նաև Բեռլինին կոչ է արել օգնություն ցուցաբերել պաղեստինցի գերիների ազատ արձակելու հարցում։
Ըստ Էրդողանի, Իսրայելի ձեռքում մոտ 10 հազար պատանդ կա։ «Գերմանիա, քայլ կատարիր նրանց արտահանձնելու համար, և մենք ջանքեր կգործադրենք նրանց նկատմամբ, ովքեր գտնվում են ՀԱՄԱՍ-ի ձեռքում»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ «հանցագործությունը (Իսրայելի հարձակումները) պետք է միջազգային մակարդակովհետաքննվի, իսկ կեղեքիչները պետք արժանի պատիժ կրեն»։