Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը
Ֆրանսիայի դեսպանությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի:
Դիմումը Հայաստանը ներկայացրել էր սեպտեմբերի 28-ին՝ ԼՂ-ի վրա ադրբեջանական հարձակումից և հայերի բռնի տեղահանումից հետո՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով:
Միջանկյալ միջոցի կիրառմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ցանկացողների վերադարձը ԼՂ, ինչպես նաև այնտեղից հեռանալ ցանկացողների անխոչընդոտ դուրսբերումը, մնացողների՝ անվտանգությունը: