168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ իրանական կողմն իր դիրքորոշումը ներկայացրել է բոլորին ու շարունակում է դա անել:
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ:
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հանդիպել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի hաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, Բաքուն վերադարձրե՞լ է հայ զինծառայողների դիերը, և հրադադարի պայմաններում արդյո՞ք սկսել են որոնողական աշխատանքները։
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Երկհարկանի շենքում, նախկին պահակակետում տեղակայված էր 15 հոգուց բաղկացած Սոթք սահմանային անցակետը
Նույն օրը Ջերմուկ քաղաքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպում է անցկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ:
Հայերը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվել է ներկայացնել Հայաստան կատարելիք այցի մանրամասները։ Այցի մասին Փելոսին խոսել է Բեռլինում։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու
Արցախի Հանրապետության ԱԺ պատվիրակությունը ՀՀ խորհրդարանում այսօր հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Նման հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել էր սեպտեմբերի 14-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից հետո, երբ նա, իր իսկ բնորոշմամբ, շատ հստակ ասաց, որ այն որոշումը, որը կերաշխավորի ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը, ստորագրելու է։
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ղրղզական կողմը հայտնել է երկու վիրավոր զինծառայողների եւ երեք տուժած քաղաքացիական անձանց մասին
Վարդենիս խոշորացված համայնքում իրավիճակը հանգիստ է. 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
Մենք հուսով ենք, որ կողմերը կհետևեն կրակի շուտափույթ դադարեցման համապատասխան կոնսենսուսին և քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն հակասություններն ու տարաձայնությունները
«Դանակը հասել է ոսկորին, նոր փորձում են վտանգների ու սպասվող նորանոր ագրեսիաների մասին բարձրաձայնել ի լուր աշխարհի։ Սակայն լավ է ուշ, քան երբեք։ Ես կարող եմ ասել, որ այդ ժամանակավոր հրադադարը շատ փխրուն է, ու ցանկացած պահի կարող է պայթել։ Ադրբեջանական կողմը երկօրյա ագրեսիայից հետո իր պլանը նվազագույնը կատարել է, հիմա զորքերի, սպառազինության վերախմբավորումներ է անում ու պատրաստվում է, իմ կարծիքով, նոր հարվածի»,- նշեց փորձագետը:
Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում կորել էր կապը ԱԻՆ-ի աշխատակցի հետ, որը հետո վերադարձել է հայկական կողմ։ Սա պաշտոնական տեղեկատվություն է, որտեղ բացարձակ չի նշվել, որ ԱԻՆ-ի աշխատակիցը պատանդ էր վերցվել թշնամու կողմից, ավելին՝ նա մենակ չի եղել։
Հարցին, թե արդյոք քննարկման արդյունքներով սպասվո՞ւմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունում, ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց, որ այդ հարցն այս պահին քննարկվում է:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակում է բնիկ հայերի էթնիկ զտումները։
Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին:
Օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպում-բրիֆինգի ժամանակ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ ռազմական գործողությունների հենց սկզբից վարելով դիրքային մարտեր, մեր ստորաբաժանումները ետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախօրեի ելույթը կարելի է նույնիսկ աղմկահարույց որակել: Մարգարյանն ընդգծել էր` եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել: Նա նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում
Հայ-ադրբեջանական պատերազմական իրավիճակի համատեքստում ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում Սամարղանդում ընթացող ՇՀԿ անդամ-երկրների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթը:
«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։
«Հակառակորդը մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումներն իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ խմբերով, ջոկատներով, և որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ: Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է»,- հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ շեշտելով, որ Զինված ուժերը շարունակելու են հայրենիքի ռազմական անվտանգության բոլոր միջոցառումների իրականացումը:
Այսօրվա կառավարության նիստից չես հասկանում, սա թշնամու կողմից վերապատրաստված իլյուզիոնիստների զրուցատաղավա՞ր է, թե՞ մտավոր հետամնաց խեղկատակների խաղահրապարակ: