Հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիան հյուրընկալել է ավելի քան 12.5 մլն մարդ

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը հրապարակել է տվյալներ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ 4 ամսում Թուրքիան հյուրընկալել է 12 մլն 678 հզ․ 959 մարդ, որից միայն 10 մլն․654 հզ․ 94-ը եղել են օտարերկրացիներ:Նշվում է նաև, որ ամենից շատ Թուրքիան նախընտրած օտարերկրացիները եկել են Գերմանիայից: Նրանց ընդհանուր թիվը կազմել է շուրջ 1 մլն․ 123 հզ մարդ:․

Գերմանիային հաջորդել է Ռուսաստանը՝ շուրջ 1 մլն․ 80 հզ․, ապա Իրանը՝ շուրջ 945 հզ․ այցելուով:

Տեսանյութեր

Լրահոս