Գիշերը սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել
Սթոքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրենց մասնագիտական աշխատանքը կատարող օտարերկրյա եւ տեղական ԶԼՄ-ների դիտավորյալ գնդակոծումը բացարձակապես անընդունելի է։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտհյա Ռամանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման վերաբերյալ՝ դատապարտելով Ադրբեջանի չհրահրված ռազմական հարձակումը խաղաղ հայ բնակչության դեմ:
Աֆղանական հիմնադրամը կօգնի իրականացանելու այդ 3,5 միլիադ դոլարից նպատակային վճարումները՝ աֆղանական տնտեսության ավելի մեծ կայունության ապահովման համար
Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։ Այս մասին հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի շուտափույթ հրադադարին, պատրաստվում է Խորհրդի հայտարարությունը «տարրեր մամոլւի համար» ձևաչափով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Հայ-ադրբեջանական պատերազմի երկրորդ օրը ՀՀ ռազմավարական դաշնակից և անվտանգության երաշխավոր համարվող Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ընդգծված չեզոքություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ դիվանագիտական բառապաշարը կենտրոնացնելով ՌԴ միջնորդական, հրադադարին ուղղված ջանքերի ու կողմերի հետ մշտական կապ պահպանելու վրա:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է։
«Մենք ծափահարում ենք նախագահող Շիֆին և հանձնախմբի ղեկավարությանը Ադրբեջանին բոլոր օգնությունները դադարեցնելու կոչ անող այս պատեհաժամ բանաձևը ներկայացնելու համար», – ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«Եթե թուրքը հասնի Երևան, հետո՝ Աշոցք, ոչ մի բան այլևս չի մնա՝ ո՛չ ընտանիք, ո՛չ զավակ, ո՛չ սրբություն»․ Գագիկ Մինասյան
«Ռուսաստանում շատերը կարող է տանջվեն, որ Ռուսաստանը զիջի դիրքերը Հայաստանում ու Ղարաբաղում, բայց դա շատ հավանական է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Հայաստանի դեմ:
Մինչ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար-պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ հայտարարում էր, որ իրենք ոչ հրապարակային ֆորմատով քննարկել են ռազմական դրություն հայտարարելու հարցը և եկել այն եզրահանգման, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնում է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մեր ունեցած 105 զոհի ու տարածքային կորստի մասին:
ՌԴ ԱԳՆ հատուկ դեսպանը խաղաղության պայմանագրով գալիս է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Թեհրանում շարունակում են համակ ուշադրությամբ հետևել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ շեշտելով հայ-իրանական միջպետական սահմանի որևէ փոփոխության անընդունելիությունը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Սյունիքի մարզի Խոզնավարը ևս այս պահին հայաթափված է։ Թշնամին այս պահին էլ հրետակոծում է գյուղը»։
Երևանում Անկարայի դրածո այս իշխանության վախճանը շատ անփառունակ է լինելու: Որևէ մեկին չթվա, թե ձեռներս ծալած-նստած սպասում ենք…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ է հանդիպել։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև․
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել:
«Եթե մենք ցանկանում ենք այստեղ տևական խաղաղություն, Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և համագործակցությանն ու խաղաղությունը միտված անկեղծ քայլեր ձեռնարկի՝ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ուղղությամբ»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
Բաքուն տեղեկացրել է ԿՄԽԿ-ին՝ զոհված 100 հայ զինծառայողի դի Երևանին փոխանցելու մտադրության մասին: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի, իսկ ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Հայաստանի սահմանների վրա նպատակ ունի ճնշել Հայաստանին, որպեսզի Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունման մասին դեռ խոսք չկա:
Ժամը 15։00–17։00–ի հատվածում Սոթքից մինչև Գորիս՝ ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային ԱԹՍ–ներ։
44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ամենամեծ դիվանագիտական ձախողումը թերևս ԵԱՀԿ ՄԽ-ի, հետևաբար նաև վերջինիս տասնամյակների բանակցային ժառանգության մսխումն էր, որը բացի ակնհայտ աշխարհաքաղաքական նախադրյալներից, այնուամենայնիվ, նախ պայմանավորված էր գործող իշխանությունների ապիկար արտաքին քաղաքականությամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ դեսպան Բախտիյոր Խակիմովը:
Եթե իմ երկրի ղեկավարը խուսափում ա ասել, որ երկրում պատերազմ ա, ԱԺ-ն 10-րդական հարցեր ա քննարկում նիստին, իշխող ուժի պատգամավորները կոչ են անում խաղաղվել թշնամու հետ, անվանում են պատերազմը «սադրանք» ու «սահմանային միջադեպ», ՊՆ-ն էլ թշնամուն անվանում ա հակառակորդ, ես միջազգային հանրությունից ի՞նչ պահանջեմ։։ Ոնց ներկայացնում են, տենց էլ արձագանքում են։
LIVE. 168TV-ն ուղիղ միացմամբ անդրադառնում է ստեղծված իրավիճակին
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, ըստ որոնց՝ թշնամին կիլոմետրերով ներխուժել է ՀՀ տարածք, և թե թշնամական կողմը պատրաստ է 100 դի վերադարձնել: