
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին

Եվրամիության արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետևանքները կքննարկեն հունիսի երկրորդ կեսին կայանալիք հանդիպմանը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Նախարարները որոշել են, որ հունիսին Խորհրդում կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակի հետևանքները»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ նախարարները այս թեմային պետք է պատրաստ լինեն վերադառնալ ցանկացած պահի, երբ խախտվեն եվրոպական արժեքները։