
Եվրոպայում Թուրքիան ամենացածր նվազագույն աշխատավարձ ունեցող երկրներից է

Թուրքիայի հեղափոխական աշխատավորների արհմիությունների համադաշնությունը (DİSK) զեկույց է հրապարակել Թուրքիայի տնտեսական ճգնաժամի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Զեկույցը մասնավորապես վերաբերել է օրեցօր ավելացող գնաճին, տարածվող աղքատությանը, զանգվածային գործազրկությանը, եկամտի անհամաչափությանը և հետզհետե աճող պարտքերին:
Ըստ այդմ՝ Թուրքիան Եվրոպայում ամենացածր նվազագույն աշխատավարձ ունեցող երկրների թվում է, իսկ ըստ «Eurostat»-ի տվյալների՝ ամենաաղքատ աշխատավորները գտնվում են Թուրքիայում:
Նշվում է, որ նրանց ընդհանուր թվի 15 տոկոսը կազմում են աղքատ աշխատավորները:
Թուրքական մեդիայում այս իրողության մասին հրապարակումները հիմնականում վերնագրվել են հետևյալ կերպ. «Թուրքիան ամենավատն է Եվրոպայում»: