Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտաարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Գալուզինն այդ մասին ասել է Մոսկվայում Ադրբեջանի անկախության առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Գալուզինն ասել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ներդրում կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության և կայունության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս