Մի՛ խաբվեք, մնացեք ազգային արժեքների հետ. վերացնելով մեր պատմությունը, մեր հավաքական հիշողությունը՝ հասարակությանը պատրաստում են պարտության. Վահան Զանոյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Անհասկանալի է այս պառակտումըհասարակության մեջ, ազգի և պետության մեջ ձևավորված արժեքների տարբերությունները հետևանք են, որոնք ինձ համար բացատրություն չունեն։

Կարդացեք նաև

• 35 տարի հետևել եմ Հայոց քաղաքական կյանքին,կա 4 տեսակի շահ՝ անձնական, իշխանության, պետական, բայց պետական շահից վեր՝ կա համազգային շահ։ Ես համոզված եմ, որ այս իշխանությունները գաղափար չունեն, թե ինչ է պետական շահը, բայց լավ հասկացել են իրենց անձնական շահերը։ Չկա պետական շահերի գերակայության մասին հասկացողությունը։ Քաղաքական խոսույթ չկա, մարդիկ պետք է փորձեն գրագետ խոսույթ ներկայացնել, շատ է հայհոյանքը, անեծքը, այպանելը… Նման բառապաշար նախկին ղեկավարների կողմից չեմ լսել, այս կառավարությունը ամբոխահաճո՝ պոպուլիստական է: Ամբոխահաճո լինելով հանդերձ՝նրանք պարտված են։ Այդ բառապաշարն ամբոխահաճո լինելու արդյունքն է։

• Հայաստանի ներկայիս ընդդիմությունն էլ սխալ լոզունգներ ունի. «Նիկոլ դավաճան» արտահայտություններից և հայտարարություններից ժողովուրդը հոգնել է, նման լոզունգներ լսելիս՝մարդիկ փակում են ականջները։ Արդյունքում՝ հասարակության մեջ ծայրահեղական խոսույթ է ձևավորվել։

• Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման ամենադրական ազդեցությունը՝ պատերազմից ի վեր գերիշխող մթնոլորտը ցրելն է. պատերազմի հետևանքների հետ հաշտված ժողովուրդը, որ կարծես վախենում էր իշխանությունների դեմ որևէ քննադատություն կամ խոսք ասել, այսօր այդ ժողովուրդն ընդվզում է իշխող կառավարության և նրա վարած քաղաքականության դեմ՝ հարցականի տակ դնելով այն։

• Հայաստանի ժողովուրդը դեմ է խաղաղություն մուրալու՝ իշխանությունների այս քաղաքականությանը: Բայց մարդիկ ոչ թե դեմ են խաղաղությանը, այլ խաղաղություն ստեղծելու մեթոդին ենդեմ, որը սխալ ընտրված մեթոդ է։ Մարդկային պատմության մեջ չկա մի դեպք, երբ որևէ երկիր իր թշնամու հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրելուց հետո խաղաղություն բերի: Առանց անվտանգություն ապահովելու՝ խաղաղություն չի՛ լինում:Անվտանգությունը խաղաղություն կբերի, բայց խաղաղությունն անվտանգություն չի՛ բերի։ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումն այդ զգացումն արթնացրեց հասարակության մեջ։

 

 

• Երբ իշխանությունը շեղվում է իր օրակարգից, պետք է հաշվետու լինի:Այսօր մեր քաղաքական ղեկավարները հաշվետու չեն ժողովրդի առաջ, որը դեռևս Սովետից եկած դիկտատորական վարքագիծ է։ Երբ իշխող խմբակցությունն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, նշանակում է՝խորհրդարանում ընդդիմություն չկա: Երբ բացարձակ մեծամասնությամբ մեկ խմբակցություն է գալիս իշխանության, ոչ միայն մեր, այլև առհասարակ որևէ երկրում ժողովրդավարությունը կխորտակվի։ Այսօր Հայաստանում ոչ թե վարչապետն է խորհրդարանին հաշվետու, այլ ընդհակառակը՝ խորհրդարանն է հաշվետու վարչապետին: Խորհրդարանական կառավարման երկրում նման բան չի կարող լինել, անթույլատրելի է: Հայաստանում ժողովրդավարական համակարգի ձախողման պատճառնիշխանությունների հաշվետու չլինելն է։ Հատկապես վերջին 4 տարիներին իշխանության քարոզած մտածելակերպը և քաղաքականությունն այսօր հարցականի տակ է դրված շնորհիվ Բագրատ սրբազանի:

• Հայաստանի իշխանությունն այսօր պատերազմից հոգնած ժողովրդի գլխին ամբոխահաճո՝ պոպուլիստական քաղաքականություն է վարում՝ ականջահաճո լոզունգներով. նման քաղաքականությամբավելի շատեն խորացնում ժողովրդիմոտ առաջացած վախը պատերազմից: Այնինչ, ժողովրդին պետք է պատրաստեն պատերազմի, ոչ թե վախեցնեն դրանով։ Այսօր էլ պատերազմական իրավիճակ է, լուրջ սպառնալիքներ կան, ուստի ժողովրդին պետք է պատրաստել դրան դիմակայելուն, ոչ թե ականջահաճո հայտարարություններով բթացնեն, փափուկ բարձ դնեն ժողովրդի գլխի տակ: Բայց հնարավոր պատերազմին պատրաստվելու համար ժողովրդին խաղաղություն և լավ ապրել խոստանալ պետք չէ: Ամենավատ բանը, որ իշխանությունը կարող է տալ պատերազմի վտանգի մեջ գտնվող հասարակությանը՝ լավ ապրելու, կեղծ խաղաղությանդատարկ խոստումն է, դրանով պարզապես իշխանությունը թմրեցնում է ժողովրդին։

• Ժողովրդին, հասարակությանը պատերազմինպատրաստել՝ նշանակում է բանակին նաև հոգեբանորեն պատրաստել, բարձրացնել նրա ոգին, ժողովրդին հանել պարտվածի հոգեվիճակից։

• Այսօր Հայաստանի իշխանությունները հարվածի տակ են դրել մեր ազգային արժեքները, մեր անցյալը, մեր պատմությունը, մեր եկեղեցին… Ժողովորդը պատերազմի ժամանակ անշարժ գույք չի պաշտպանում, զինվորը գաղափարի, արժեքների համար է կռվում, այդ գաղափարը մեր ամբողջ պատմության հավաքական հիշողությունն է, մեր ազգային արժեքներն են, իսկ այդ ամենը կասկածի տակ դնելով՝ վերացնում եք արժեքները և հասարակությանը պատրաստում եք պարտության։ Հայտնիխոսք կա՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Երբ թշնամին տեսնում է, որ մենք չունենք այն արժեհակարգը, որի համար պետք է կռվենք, այդպիսով ինքն է մեծացնում պատերազմի հավանականությունը։

• Իշխանությունների այս մոտեցումը, որպես փորձագետ եմ ասում,խաղաղություն չի բերելու։ Խաղաղության ճանապարհն այլ է։ Հայաստանի Հանրապետության միայն 29.743 քկմ տարածքում եղած հնարավորություններով անկարելի է պաշտպանել Հայաստանը, պետք է օգտագործել համայն աշխարհում ամբողջ հայ ազգի հնարավորությունները, մեր ազգի ռեսուրսները շատ ավելի մեծ են, քան միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ժողովրդի ռեսուրսնէ, և միայն այդպես է հնարավոր պաշտպանել Հայաստանը։

• Այս իշխանությունների կողմից հայտարարված՝ «Հայրենիքը միայն ՀՀ սահմանից ներս է» մոտեցումը կործանարար է, սրա հետին նպատակն էլ անհասկանալի է։

• Աշխարհում որևէ քաղաքականղեկավար ճգնաժամի ժամանակ մեկ պարտականություն ունի՝ ազգը միավորել և ոչ թե՝ պառակտել։ Իսկ համախմբել չի նշանակում՝ միայն քո համակարգի, քեզ ենթակա խմբի հետ լեզու գտնել։ Աշխարհասփյուռ հայերի անսպառ հնարավորությունների կարիքն այսօր Հայաստան ունի առավել, քան երբևէ։ Անգամ Սովետի, Ստալինի ժամանակ շատ հայեր չխզեցին կապը սփյուռքի հետ, այսօր այդ միտումն է նկատվում:

• Իշխանությունների որդեգրած օրակարգը հայկական չէ, ազգային արժեքները մոռանալը, Ցեղասպանությունը մոռանալն ազգային օրակարգ չէ։ Դրանցից որևէ մեկը ազգային և պետական շահերը սատարող օրակարգ չէ։

• Սփյուռքն այսօր նույնքան ճգնաժամի մեջ է, որքան հայրենիքը։ Անկախությունից առաջ՝ Ցեղասպանությունից վերապրած սփյուռքի խնդիրն էր՝ սերունդներին հայ մեծացնելը։ Անկախությունից հետո սփյուռքին թվաց, թե այդ խնդիրը լուծելու համար իրենց բեռը մի քիչ թեթևացավ, այնինչ հակառակը եղավ: Հիմա սփյուռքում էլ հիասթափություն, կա, որովհետև մենք կարծեցինք՝ հայապահպանության բեռը հայրենիքի հետ միասին ենք կիսելու և լուծելու, բայց չստացվեց, և մեր գործողություններով թշնամիներին ուրախացրեցինք։

• Դեռ խորհրդային տարիներին մտավորականների մի խավ կար, որ անկախ էր ու մեծ հեղինակություն ուներ, այսօր չկա այդպիսի խավ, որին ժողովուրդը կհավատա։

• Մոտ անցյալում կար ժամանակ, երբ հայրենասիրությունն ընդունված արժեք էր։ Այսօր հայրենասիրությունը կարծես բեռ է դարձել մարդկանց համար. այդ արժեքը պետք է վերականգնել։

• Մենք անգամ Օսմանյան, Ռուսական կայսրության օրոք ենք ունեցել հեղինակավոր տաղանդավոր հայեր, չնայած դրան, համայն հայության շահերի համար ոչինչ չի արվել։

• Իշխանության կարևոր առաքելությունն ազգային շահերին ծառայելն է։ Մեզ այսօր զբաղեցնում են հիմար բանավեճերով՝ ռուսամե՞տ, թե՞ արևմտամետ թեմաների շուրջ։ Ամենակարևորն ազգային շահերն են, մենք ունենք շահեր Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, այլ երկրների հետ, բայց մենք պետք է մտածենք համագործակցության, այդ երկրների շահերը մեր շահերի հետ համատեղելու մասին։ Մենք չպետք է ունենանք մի երկրից գերկախվածությունը, օրինակ՝ Ռուսաստանի հետ միակողմանի գերկախվածություն: Ռուսաստանից գերկախվածությունը, իհարկե,վատ էր, բայց նույնքան, եթե ոչ ավելի վատ է միակողմանի գերկախվածությունն ԱՄՆ-ից, Եվրոպայից:

• Մենք այսօր մեր իշխանություններին չհավատալու, չվստահելու խնդիր ունենք։ Ինքնիշխան պետություն հիմնելը տաժանակիր աշխատանքի արդյունք պետք է լինի, օրուգիշեր, համառ ու երկարատև աշխատանք՝ առանց շնորհակալության ակնկալիքի։ Հայաստանում այդպես չեղավ, Սովետը փլուզվեց, պահեցինք Սովետից մնացած որոշ կառույցներ, քանդեցինք մի քանի լավ, մասնավորապես՝ գիտական կառույցները, ունեցանք դրոշ, դրամ, դարձանք ՄԱԿ անդամ և համարեցինք, թե ինքնիշխան ենք, այնինչ,երբ մի ժողովուրդ չի հավատում իր ինքնիշխանությանը, ուրեմն պետք է փոխել ժողովրդի այդ մտածելակերպը։

• Եթե ժողովրդի մեջ չլինի ազգային արժեհամակարգի գերակայություն, և եթե դրանք վերացվեն, այլևս ոչնչի հասնել հնարավոր չէ, դա կործանման ճանապարհն է։

• 543 տարի հայկական պետություն չենք ունեցել, բայց ազգը գոյատևեց՝ իր արժեքներով, իր գաղափարական ուժով, եթե ազգը գոյատևած չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինի։ Այսօրվա Հայաստանն իր տարածքով, իր գոյությամբ պարտական է հենց այդ արժեհամակարգի համար պայքարող ազգին։

• Թուրքիայի համար ամենաուրախ պահը կլինի, երբ հայ ժողովուրդն իր պատմությունը, ազգային արժեքները, Ցեղասպանությունը մոռանա։

• Անվտանգության համակարգերում, որպես կանոն, 15 գործոն կա, և ռազմական գործոնը վերջինն է,առաջնայիննազգային արժեքներն են, կրթականն է, ազգային նկարագրից զուրկ ժողովուրդն ինքն իրեն չի կարող պաշտպանել։ Հաջորդը տնտեսական անվտանգությունն է. մենք, ցավոք, այսօր լրիվ անտեսել ենք գյուղատնտեսությունը, պարենային՝ սննդի անվտանգության հարցեր են առաջանալու:Այնինչ Հայաստանում հնարավորություն կա պարենային անվտանգության ինքնաբավության հասնելու։ Այսօր դա անվտանգության խնդիր է, եթե ճանապարհը փակվեց՝ մենք զրկված ենք լինելու սննդից։

Հիշեցնենք ընթերցողին, որ 2018թ. Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության՝ գլխատեց Գյուղատնտեսության, Էներգետիկայի, Սփյուռքի նախարարությունները:

• Ամեն ինչին, երկրի զարգացմանըպետք է նայել անվտանգության տեսանկյունից, իսկ անվտանգություն ապահովելու համար ժողովուրդը պատրա՞ստ է զոհվել հայրենիքի համար, եթե ոչ,ապա լուրջ գործ կա անելու, որևէ խաղաղության պայմանագիր չի օգնի, դա թղթի կտոր է, որն արժեք չունի:

• Իշխանությունների այս մոտեցումը կործանարար է, հաջողություն չի կարող բերել։ Կամ իշխանությունը պետք է իր մոտեցումը փոխի, կամ իշխանությունը պետք է փոխվի։

• Անվտանգության 4 կետերը պետք է կատարել, առաջին հերթին՝ ազգային ռեսուրսների 90 տոկոսը պետք է ուղղվի երկրի պաշտպանությանը, ժողովրդի հոգեբանությունը պետք է փոխվի և պատրաստվի հավանական պատերազմին և հայրենիքը պաշտպանելուն, ազգային, պատմական արժեքները պետք է վերականգնվեն ընդհանուր խոսույթի և քարոզչության մեջ, և պետք է ունենալ գրագետ հասարակական, քաղաքական բանավեճ և խոսույթ, որի միջոցով է, որ մեծամասնության կարծիքներն ու գաղափարներն են ի հայտ գալիս: Առանց դրա ժողովրդավարություն չի կարող լինել, սո՛ւտ է:

• Ժողովորդավարությունը սուտ է, երբ իշխանությունը հաշվետու չէ ժողովրդին, և երկրորդ, երբ չկա գրագետ բանավեճ, որ ժողովուրդն էլ իր գրագետ միտքն ունենա։ Մեծամասնության գրագետ կարծիք պետք է լինի։ Սրա շուրջ պետք է միավորվի ժողովուրդը։ 2018-իցառ այսօր տեղի ունեցածը հետևանք է, այդ օրվա ժողովուրդն առանց իմանալու՝ ինչ է լինելու, ուզում էր, որ մի բան փոխվի, հեղաշրջում ունենալու մարմաջն իրական էր։

• Եթե մենք ներսից ազգային ինքնության կորիզն ունենայինք, այդքան հեշտ չէր լինի մեր մեջ ներթափանցել, և այդքան խոցելի չէինք լինի։ Ամենակարևոր խնդիր այն էր, որ չփոխվեց կրթական համակարգը։ Մենք այսօր պետք է հիմնենք ազգային գիտակցության արժեքների կորիզը։

• Եթե ադրբեջանցիները տեսնեն, որ հայ ժողովրդի մեջ ընդվզումի, պայքարի ոգին ամրանում է, ներքին հեղաշրջումը կանխելու համար, ժողովրդին վախեցնելու համար կարող են պատերազմ սկսել, և չեմ բացառում, որ Ալիևի մտքով անցել է ժողովրդին վախեցնել իրենց հռետորաբանությամբ։

• Խորհուրդ մեր ժողովրդին՝ մենք չպետք է խաբվենք, մի՛ խաբվեք, մնացեք ձեր ազգային արժեքների, ազգային գաղափարների, պատմության հետ, մի՛խաբվեք։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս