Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում կքննարկվի հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացը

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, այս տարի երրորդ անգամ խորհրդակցություն կանցկացնի, որի ընթացքում կքննարկվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։

Այս հայտնում է TRT Haber-ը։

Քննարկվելու են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր․ ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանում և Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունները, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ընթացքում կքննարկվեն նաև հարցեր՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանում՝ մասնավորապես Իրաքում թուրքական զորքերի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես նաև Սիրիայի տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության ուժերի դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Հաղորդվում է, որ խորհրդի քննարկման թեմաներից է լինելու նաև Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031