«Ադրբեջանի հետ հարաբերությունները գերազանցել են ռազմավարական գործընկերության մակարդակը»․ Քուրթուլմուշ

Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները օրինակ են հանդիսանում միջազգային հարաբերությունների համար։ Ըստ Քուրթուլմուշի՝ այս հարաբերությունները հասել են ռազմավարական համագործակցության մակարդակի և թևակոխել են այնպիսի մի շրջան, որտեղ եղբայրության զգացումները ամբողջությամբ գերիշխող են և այդ հարաբերությունները ամրապնդվում են ռացիոնալ քայլերով։

«Մեր պարտքն է միասին ավելի ուժեղ կերպով առաջ տանել այս միասնությունն ու եղբայրությունը»,–նշել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

Ընդգծելով, որ Թուրքիան և Ադրբեջանը վճռական և հաստատակամ են միաժամանակ լավագույնս օգտագործելու իրենց հնարավորությունները՝ նա նշել է. «Հուսով եմ, որ շատ լավ արդյունքներ կտան Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս ամուր հարաբերություննները»։

Ըստ Քուրթուլմուշի՝ առաջիկա ժամանակահատվածում ամբողջ ուժով պայքար կընթանա, որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները կարողանան շատ ավելի առաջ գնան բոլոր ոլորտներում։

«Հիմա այնպիսի մի ժամանակաշրջանում ենք, որտեղ հարաբերությունները տնտեսական, քաղաքական, ռազմական և բոլոր ոլորտում կշարունակվեն ու կավելանան։ Նույնքան կարևոր է ժողովուրդների միջև կամուրջների ամրապնդումը։ Դրա համար մենք պետք է ամուր հարաբերություններ պահպանենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և բոլոր ոլորտներում ու պետք է համատեղ ջանքներն առաջ տանենք»,- նշել է Քուրքթուլմուշը։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս