Միջոցառման ավարտին ՀՀ գլխավոր դատախազը վրացի գործընկերոջը պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
«Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքային խումբը տեղի կունենա առաջիկայում։ Հարցերը, որոնք կքննարկվեն, վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներին։ Բանն այն է, որ այդ սահմանին լինելու է անձնագրային, մաքսային և բոլոր այլ տեսակի հսկողություն, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։
Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
«РусАрминфо»-ի հետ զրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը կարծիք էր հայտնել, թե Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հարցականի տակ է, «իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա Արևմուտքը աչք կփակի շատ բաների վրա, այդ թվում՝ հայերի արտաքսման, եթե Ադրբեջանը մտնի Իրանի հետ ավելի ակտիվ առճակատման մեջ»։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի խոսնակի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վերաբերյալ։
Հիշելով իրանական ասացվածքը, թե «բարեկամը, որը չի կարող քեզ օգուտ տալ, և թշնամին, որը չի կարող քեզ վնասել, միևնույն արժեքն ունեն՝ արժեքից զուրկ են», Էբրահիմ Մոթաղին ուղերձ հղեց. «Մենք պետք է օգտվենք այս բարեկամությունից՝ զարգացնելու երկու պետությունների միջև հարաբերությունները»:
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ հունիսի 3-ին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր հայտարարել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոր հանդիպում կունենան, որի ժամանակ կքննարկվի խաղաղության պայմանագրի նախագիծը։
2022 թվականին նախատեսվում էր այդ աշխատանքների համար 1,2 մլրդ դրամ հատկացնել, սակայն շինարարության նախապատրաստման ընթացակարգերի հետ կապված ուշացումներ եղան, և նախագիծը տեղափոխվեց 2023 թվական։
Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ Հայաստանը մի կողմից հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից Երևանի գործողությունները խաթարում են այդ ամբողջականությունը։
Ռուսական մամուլի մի շարք հայտնի լրատվամիջոցներ մեկնաբանել են ընտրության արդյունքները և որոշ կանխատեսումներ արել:
Վրաստանի տնտեսական կախվածությունն ավտորիտար ռեժիմներից աճել է վերջին 15 տարիների ընթացքում (2007-ից մինչև 2022 թվականը): «Վրաստանի տնտեսական կախվածության ինդեքսը» հետազոտությունն անցկացրել է «Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։
«Ալիևին այդ բանակցային գործընթացը խաղաղության հասնելու համար չի պետք, պետք է հաջորդ պատերազմը լեգիտիմացնելու համար: Նա անում է ամեն ինչ, որպեսզի բանակցությունները ձախողվեն, և միջազգային հանրության աչքում ձախողման մեղավոր հռչակվի հայկական կողմը, և դա այդ հերթական քայլն էր: Այսինքն՝ պետք չէ ակնկալել, որ Ադրբեջանին խաղաղություն է պետք, նրանց պետք է օգտվել այս իրավիճակից և առավելագույնը պոկել, ինչն առայժմ հաջողվում է: Հետևաբար՝ քանի դեռ հաջողվում է, նա շարունակելու է տորպեդահարել և Հայաստանի իշխանությունների ցանկացած զիջման դիմաց նորանոր զիջումներ է առաջ քաշելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 30-ին հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը և հացահատիկի գործարքը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օրվա հետ մխրճվում է ավտոկրատիայի, ամբողջատիրության ճահճի մեջ՝ նաև այդ պատճառով Հայաստանը հասցնելով անդառնալիության կետին մոտեցող աղետների։
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցել է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Կարճ ժամանակ առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթով նախատեսվում է ընդլայնել արգելված այն ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը:
Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին:
«Երկխոսության հարցը կքննարկվի հետևյալ տիրույթում, Ադրբեջանի նախագահին կհորդորեն երկխոսել, նա էլ իր հերթին՝ կստանձնի պատասխանատվություն՝ երկխոսելու, և հետագայում, ինչպես բոլոր հարցերում, կվարվի այնպես, ինչպես հարմար է գտնում։ Եթե այդ պատասխանը բավարարի ՀՀ իշխանություններին, ապա կարելի է կանխատեսել, որ այդ քննարկվող համաձայնագրի ստորագրմանը քիչ ժամանակ է մնացել, սակայն դա մի քանի օր անց տեղի չի ունենա»,- ասաց նա։
«Նիդերլանդներում բնակվող բոլոր այն թուրքերը, ովքեր քվեարկել են Էրդողանի օգտին, արդեն երևի հավաքում են իրենց ճամպրուկները ու տեղափոխվում Թուրքիա։ Ցտեսությու՜ն»։
Քարտուղարը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։
Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ գումարի ավելացումից հետո հատուկ նախագծերի և պաշտպանական միջոցառումների համար ծախսերը կկազմեն 3,07 մլրդ մանաթ (1,81 մլրդ դոլար)։
Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանմանը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։
Մայիսի 26-ին Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների փաստի առնչությամբ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Ռուս դեսպանը ուշադրություն է հրավիրել դրական ազդակի վրա, որը տրվել է Անկարայի եւ Երեւանի հարաբերություններին «երկրաշարժի դիվանագիտությամբ»։