Որոշ երկրներ հետաքրքրությամբ կամ դժգոհությամբ են հետևում Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդմանը․ Գիվի Միկանաձե

Շատ երկրներ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես են Վրաստանն ու Ադրբեջանը ամրապնդում հարաբերությունները միմյանց հետ։ Այս մասին Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի անդամ Գիվի Միկանաձեն։

«Որոշ մարդիկ դժգոհությամբ և նախանձով են նայում դրան, բայց դա նրանց գործն է, մենք գիտենք, որ պատմության մեջ կային կայսրություններ, որոնք գրավել են աշխարհի կեսը, կառավարել են հսկայական տարածքներ և ժողովուրդներ, բայց այսօր դրանք չես գտնի աշխարհի քարտեզներում,իսկ փոքր երկրներն ու ժողովուրդները կարողացել են գոյատևել և պահպանել մեր անկախությունը, քանի որ մենք միշտ դիմել ենք մեր ինքնությունը սատարող արժեքներին ու ավանդույթներին»,- ասաց նա։

Նրա խոսքով, նույնիսկ եվրոպական երկրներում աճող ժողովրդականություն են ձեռք բերում աջ ուժերը, որոնք առաջին հերթին ուղղված են ազգային առաջնահերթություններին աջակցելուն և ինքնորոշմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։