Թուրքիան Ուկրաինայում անհապաղ հրադադար է ցանկանում

Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը բելգիացի գործընկեր Բեռնար Քվենտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է DW-ն։

«Պատերազմը, որը հարյուր հազարավոր մարդկանց կյանք է արժեցել Եվրոպայի կենտրոնում 21-րդ դարում և ավերել մի ամբողջ երկիր, պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ։ Այս պատերազմի հետևանքով առաջացած միգրացիոն, տնտեսական և այլ ճգնաժամերը նույնպես պետք է շուտափույթ դադարեցվեն»,- նշել է նա։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի, Քվենտինի հետ հանդիպմանը իրենք «հայտնել են իրենց մտքերը դրա (պատերազմի՝ խմբ.) ավարտի մասին Եվրոպայում և ամբողջ աշխարհում և կարծիքներ են փոխանակել այս հարցի շուրջ»։

Նոյեմբերին Ֆիդանը ռուս-ուկրաինական պատերազմի արդարացի լուծման պայման էր անվանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը և ասել, որ Անկարան շարունակում է շփման կետեր փնտրել Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների միջև։

Տեսանյութեր

Լրահոս