2025 թ. ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ավարտի շանսերը շատ մեծ են. Գագիկ Մինասյան
«Ես կարծում եմ՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ավարտի շանսերը շատ մեծ են 2025թ.՝ հաշվի առնելով նաև Թրամփի հայտարարությունները»,- 168TV-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
«Երբ առաջին անգամ հեռահար հրթիռներով խփեցին ՌԴ խորքին, ինձ համար շատ անակնկալ ձևով Թրամփը չարձագանքեց, բայց երբ երկրորդ անգամ խփեցին՝ արձագանքեց: Ենթադրում եմ, որ առաջին անգամ, երբ չի արձագանքել, ինքն էլ է անդրադարձել այդ խնդրին, որ ոնց որ թե դավաճանում է իր մոտեցմանը, և ենթադրում եմ, որ այո, ռուս-ուկրաինական կոնֆլիկտը կավարտվի»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում