Այս իրավիճակը դժվար թե վատացնի ալիևյան Ադրբեջանի և պուտինյան Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները. Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իլհամ Ալիևի կոշտ դիրքորոշումը խոցված ինքնաթիռի վերաբերյալ միտված է ռուսական կողմին ցույց տալու Բաքվի սկզբունքայնությունն իր շահերի պաշտպանության հարցում։ Սա փորձ է ֆիքսել «բարձր ստանդարտներ» երկկողմ դաշնակցային հարաբերություններում, ինչը նշանակում է, որ Մոսկվան պիտի ընդունի, որ կան հստակ վարքագծային կանոններ Ադրբեջանի հետ հարաբերություններում, որոնք պետք է պահպանեն ու չխախտվեն։ Սա պետությունը, պետության շահերը և առաջնորդին որպես պետական համակարգի մաս (ոչ միայն որպես առաջնորդ֊անհատականություն) հարգելու և հաշվի առնելու մոտեցում է։ Պետության սկզբունքայնության խաղն ընդունված մոտեցում է միջազգային հարաբերություններում, հատկապես կիրառվող քաղաքական առևտրի (bargaining) հայեցակարգի շրջանակներում։

Սակայն, այս իրա իճակը դժվար թե վատացնի Ալիևյան Ադրբեջանի և Պուտինյան Ռուսաստանի սերտ դաշնակցային հարաբերություններն ու քաղաքակրթական կոնսոլիդացիայի դինամիկան։ Հեյդար Ալիևի «մեկ ընտրանի, երկու պետություն» սկզբունքը խորը արմատներ ունի և հատկապես ուղենիշ է արդի հակամարտային բազմաբևեռ ոչ արևմտյան աշխարհի ձևավորման ժամանակահատվածում աշխարհաքաղաքական դիրքավորման համար։

Ինչ վերաբերում է նման «մանր» նեղվածություններին, ապա դրանք միշտ կարելի է լուծել հենց քաղաքական առևտրի միջոցով, օրինակ “իրական Հայաստանի” կամ հայերի հաշվին։

Ինչպես օրինակ 2015֊16ին ռուս֊թուրքական փոքր ճգնաժամերի պարագայում էր (Սիրիայի հաշվին)»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031