2025 թվականը կարող է շատ լուրջ իրադարձությունների առաջ կանգնեցնել աշխարհը. Կարինե Աճեմյան
ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանն այն կարծիքին է, որ 2025 թվականը կարող է շատ լուրջ իրադարձությունների առաջ կանգնեցնել աշխարհը:
«Տեսնում եք, թե էսկալացիան ինչ ձևով է առաջ ընթանում: Շատերը հույս են կապում Թրամփի ընտրվելու հետ, ես չգիտեմ՝ դա ինչքանով է ռեալ: Շատ կցանկանայի, որ, այո՛, ինչ-որ ուժ, որը որոշիչ դերակատարություն ունի, կարողանար կանգնեցնել և՛ ռուս-ուկրաինական պատերազմը, և՛ արևելքում պատերազմները, և՛ այս էսկալացիան թուլացներ: Բայց եթե դա ավելի ուժեղանա, պատերազմներն ավելի մեծ բնույթ կրեն և տարածքով լայնանան, իհարկե, մեզ սարսափելի բաների առաջ կկանգնեցնեն, որովհետև մենք այսօր շատ թույլ ենք և չենք կարող դիմադրել այդ ամենին»,- 168TV-ի հետ զրույցում ասաց նա:
«Կուզենամ, որ 2025-ն այնպիսի զարմանք առաջացնի մեզ մոտ, որ մենք այս վատատեսական տրամադրություններից դուրս գանք: Ես առավել քան մտահոգ եմ մեր երկրի ապագայով, որովհետև մեր վտանգները շատ ավելին են: Կուզենամ, որ 2025-ին մենք ազատվենք այս իշխանությունից և պաշտպանենք մեր երկիրը:
Մանրամասները՝ տեսանյութում