Վրաստանի ԿԸՀ նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան: Օրենսդրական նախաձեռնությունը միակուսակցական խորհրդարան են ներկայացրել «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված պատգամավորները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նույն նախագծի համաձայն՝ իրենց լիազորությունների ժամկետը լրանալուց հետո ինքնապաշտպանական և սպորտային կարճափող հրազեն կրելու իրավունքը կպահպանվի ԿԸՀ այն անդամների համար, որոնք իրենց լիազորությունները շարունակաբար իրականացրել են պաշտոնավարման վերջին 4 տարիների ընթացքում։ Այս հնարավորությունը չի ունենա ԿԸՀ այն անդամը, որի ընտրական օրենսդրության խախտումը հաստատվել է դատարանի վճռով:

Օրենքի նախագծի հեղինակներն ու նախաձեռնողներն են Գիվի Միքանաձեն, Արչիլ Գորդուլաձեն, Ալեքսանդրը Տաբատաձեն, Դավիթ Մատիկաշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին, Թոռնիկե Չեիշվիլին, Ալուդա Ղուդուշաուրին, Թենգիզ Շարմանաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031