Բաժիններ՝

Երևանում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների բրիգադը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և տեղում բժիշկների կողմից բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031