2023թ. համաշխարհային արտահանումների մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 1․04%

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարություն է տարածել համաշխարհային արտահանման մեջ Թուրքիայի ունեցած մասնաբաժնի մասին՝ հիմնվելով Առևտրի համաշխարհային կազմակերպության հրապարակած վիճակագրական տվյալների վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայի արտահանման ծավալը 2023-ի առաջին քառորդում շարունակելով նախորդ շրջանի աճի միտումը կազմել է մոտ 255․7 մլրդ դոլար, իսկ մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասել է 1․04%-ի։

Բոլաթը, հիշատակելով Առևտրի համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալները, նշել է, որ 2021-ին համաշխարհային արտահանումը կազմել է 22․3 տրլն դոլար և հայտնել, որ այդ շրջանում Թուրքիայի արտահանումը հասել է 225․2 մլրդ դոլարի։ Ըստ այդմ՝ համաշխարհային արտահանման պատմության ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1․01%-ը։

Համեմատելով 2022-ի հետ նշել է, որ համաշխարհային արտահանումը կազմել է 24․9 տրիլոն դոլար, Թուրքիայի արտահանումը 254․2 մլրդ դոլար, իսկ մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ` 1.02%:

Տեսանյութեր

Լրահոս