
Մեծ Բրիտանիայի 200 ընկերություն անցել է քառօրյա աշխատանքային ռեժիմի

Մեծ Բրիտանիայում ավելի քան 200 ընկերություն մշտական հիմունքներով անցել է քառօրյա աշխատանքային ռեժիմի՝ առանց աշխատողների աշխատավարձի կորստի։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Նշված ընկերություններում աշխատում է շուրջ 5000 մարդ։ Դրանք են առևտրային կազմակերպություններ, տեխնոլոգիական ընկերություններ, ինչպես նաև տարբեր ոլորտների ձեռնարկություններ, այդ թվում՝ դիզայն, մեքենաշինություն և արտադրություն, հաշվապահություն ու բանկային:
Քառօրյա աշխատանքային շաբաթի կողմնակիցները պնդում են, որ հնգօրյա աշխատանքային գրաֆիկը հնացած մոտեցում է, որն ավելի հարմար էր նախորդ տնտեսական դարաշրջանին։ Քառօրյա գրաֆիկի հետևորդների կարծիքով՝ այն կարող է բարելավել կյանքի որակը՝ պահպանելով կամ նույնիսկ բարձրացնելով արտադրողականությունը։
«Քառօրյա աշխատանքային ռեժիմը, որը տալիս է 50 տոկոս ավելի ազատ ժամանակ, մարդկանց հնարավորություն է տալիս ապրել ավելի երջանիկ և լիարժեք կյանքով։ Հարյուրավոր բրիտանական ընկերությունների փորձը ցույց է տվել, որ այս գրաֆիկը կարող է շահավետ լինել ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների համար»,- ասել է 4 Day Week Foundation-ի արշավի ղեկավար Ջո Ռայլը։