Բաժիններ՝

«Դրիֆթ» կատարած 22-ամյա երիտասարդը ներկայացվել է բաժին

Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։

Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։

Խուլիգանություն կատարելու կասկածանքով հունվարի 25-ին 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և «ԲՄՎ»-ով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել՝ Շիրակի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031