Բաժիններ՝

43 հարկանի համալիրի նախագիծ՝ Իվանիշվիլիին պատկանող հողատարածքում. Բուաձե

Այսօր Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նիստում կներկայացվի նախագիծ, որը նախատեսում է հաստատել Օրթաճալա թաղամասի կամրջի մոտ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, Բիձինա Իվանիշվիլիին պատկանող հողատարածքում 43 հարկանի համալիրի նախագիծը, Facebook-ում գրել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Սաբա Բուաձեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Բուաձեն նշել է. «Քաղբանտարկյալներին ու վրաց ժողովրդին պատանդ պահելով հանդերձ՝ Իվանիշվիլին շարունակում է հարստանալ մեր քաղաքի հաշվին»:

Ըստ քաղաքական գործչի՝ խոսքը «Քարթու» (Իվանիշվիլիին է պատկանում) հիմնադրամին պատկանող 25,831 քմ տարածքի մասին է, որը գտնվում է Օրթաճալա կամրջի հարևանությամբ։

Նրա խոսքով, այս տարածքում նախատեսվում է 89,948 քառակուսի մետր հսկա համալիրի կառուցում, որը տրանսպորտային և քաղաքաշինական առումով շատ լուրջ հետևանքներ կունենա քաղաքի համար։

Կարդացեք նաև

«Այս մասշտաբի կառույցը դժվարանցանելի կդարձնի ինչպես Օրթաճալայի կամուրջը (որը շատ կարևոր տրանսպորտային հանգույց է), այնպես էլ Մտկվարի (Քուռ — հեղ.) գետի ամբարտակը, որը կարևորագույն տրանսպորտային միջանցքներից մեկն է:

Հիշեցնեմ, որ միայն 2024 թվականին Իվանիշվիլին գրեթե 200 միլիոն դոլարի եկամուտ է ստացել անշարժ գույքի նախագծերի հաստատումից ու իրագործումից», — գրել է Բուաձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031