ՌԴ-ն Ադրբեջանի հետ միասին կրելու է Արցախում ստեղծված ներկայիս հումանիտար աղետի պատասխանատվությունը. Դավիթ Շահնազարյան

Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին կրում ու կրելու է Արցախում ստեղծված ներկայիս հումանիտար աղետի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը: Այս մասին հայտարարություն է տարածել արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը:

«15 հուլիսի, 2023թ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարությամբ » Մոսկվան արդեն ոչ միայն պաշտոնապես է հրաժարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորի՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր մյուս բոլոր պարտավորվածություններից, այլ նաև հրապարակորեն խրախուսում, «կանաչ լույս» է տալիս Աբրբեջանին՝ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ռազմական գործողություններով իրագործելուէթնիկ զտումներ։

Հայտարարության մեջ նաև հերթական անգամ ամրագրված է ՌԴ-ի հիմնական նպատակը, այն է Թուրքիայի նկատմամբ ստանձնած իր պարտականությունները՝ արտատարածքային (էքստերիտորեալ) «թուրանական միջանցքների» բացումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում։

Փաստորեն, ՌԴ-ն բացահայտ հիմնավորում է իր աջակցությունը Աբրբեջանի էթնիկ զտման՝ ցեղասպան քաղաքականությանը, ի շահ Թուրքիայի հետ իր համագործակցության։
Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին կրում ու կրելու է Արցախում ստեղծված ներկայիս հումանիտար աղետի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը»։

Տեսանյութեր

Լրահոս