Թուրքիան «Bayrakar TB2» անօդաչուներ է վաճառել Կոսովոյին

Կոսովոն Թուրքիայից գնել է թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակ։ Այդ մասին, ըստ «Reuters», հայտնել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջինս Facebook-ում լուսանկար է հրապարակել պաշտպանության նախարարի հետ ԱԹՍ-ի դիմաց՝ նշելով. «Անտանգության նպատակով արված վերջին ծախսերը երկիրն ավելի անվտանգ են դարձնում»։

Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն։ Նույն գրառման մեջ նշվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում Կոսովոյի բանակի անձնակազմը 80 տոկոսով ավելացել է։

Նշենք, որ Թուրքիան այս պահի դրությամբ վերոհիշյալ ԱԹՍ-ների վաճառքի ու մատակարարման գործարք է կնքել աշխարհի 31 երկրի հետ:

«Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ները փորձարկումների ժամանակ օդում անցկացրել 27 ժամ 3 րոպե՝ դրանով իսկ թարմացնելով այդ դասի ԱԹՍ-ների թռիչքի երկարության ռեկորդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31