«Ասեմ` հետո ձեզ խաբված չզգաք». Միքայել Նահապետյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասեմ` հետո ձեզ խաբված չզգաք:

Տրանսպորտային համակարգի վերակազմակերպման նախագծով կրճատվելու են գծերի երկարությունները։ Այսինքն պայմանական Ավանից մինչև Էրեբունի առնվազն 2 իսկ կարող ա կարիք առաջանա 3 տրանսպորտ փոխել։

Եթե դա տեղի ունենա (իսկ ըստ նախագծի դա տեղի է ունենալու) ապա Ավան-Էրեբունի երթի համար կարող է ստիպված լինենք վճարել 300 կամ նույնիսկ 450 դրամ և հետևաբար ստիպված կգնենք տարեկան փաթեթ, որը շատ թանկ է, բայց իմ նկարագրած դեպքից էժան։ Ընդ որում այս հարցը չի լուծվում նաև 100 դրամը պահպանելու դեպքում։

Ըստ այդմ անհրաժեշտ է հարկադրել զիջումներ հենց երկարաժամկետ փաթեթների հարցում։ Երկարաժամկետ փաթեթները աշխարհում ընդունված լավ պրակտիկա է։

Խնդիրը դրա չհիմնավորված գինն է։

Եվ եթե հիմա բողոքը մարի հետո 41 համարի ուղևորները առանձին, իսկ 63-ինը առանձին չեն հավաքվելու բողոքեն երթուղու փոփոխության դեմ։

Ըստ այդմ թվացյալ զիջումը ծուղակ է քանի դեռ չեն վերանայվել երկարաժամկետ փաթեթների արժեքները, կամ չի հայտարարվել, որ ոչ թե մեկ ուղևորությունն է 100 կամ 150 դրամ, այլ 90 րոպեի ընթացքում բոլոր ուղևորությունները»։

Տեսանյութեր

Լրահոս