Ռուսաստանից Վրաստան փոխանցումները նվազում են
Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2023 թվականի հունիսին Վրաստան տրանսֆերտների հոսքերի ծավալը կազմել է 353,2 մլն դոլար (924,5 մլն լարի), ինչը 17,4 տոկոսով (74,2 մլն դոլար) պակաս է 2022 թվականի հունիսի ցուցանիշից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հատկանշական է, որ հունիսին, ինչպես նախորդ ամիսներին, ամենամեծ գումարը փոխանցվել է Ռուսաստանից՝ 129,31 մլն դոլար։ Ռուսաստանից կատարված փոխանցումների տեսակարար կշիռը գերազանցում է ընդհանուր փոխանցումների 36,6 տոկոսը։ Հարկ է նշել, որ տարեկան կտրվածքով Ռուսաստանից փոխանցումները նվազել են 44,13 տոկոսով։
2023 թվականի հունիսին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 28,8 մլն դոլար (75,5 մլն լարի), ինչը 2,5 տոկոսով պակաս է 2022 թվականի հունիսի համանման ցուցանիշից: