ԱՄՆ-ն հայամետ դիրքորոշման պատճառով դեմ էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացմանը․ Ալիև

Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացմանը՝ կարծելով, որ Հայաստանը կմնա լուսանցքում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի հարցերով հանդիպման ժամանակ։

«Մեծ դիմադրության հանդիպեցինք, երբ ուզում էինք դա իրականացնել, հիմա արդեն կարող եմ ասել այդ մասին։ Մեծ էր դիմադրությունը ԱՄՆ-ի կողմից, իսկ պատճառը հայամետ քաղաքականությունն էր, ԱՄՆ-ն կարծում էր, որ այդկերպ Հայաստանը կմնար լուսանցքում,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը լուրջ ճնշում է գործադրել Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա, որպեսզի նա չհամաձայնի նախագծին։ Ադրբեջանը երկար տարիների բանակցությունների արդյունքում կարողացավ համաձայնության գալ վրացական կողմի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031