Թուրքիան բանջարեղենի և մրգի արտադրությամբ աշխարհում 4-րդն է

2023 թվականին Թուրքիան 68.9 միլիարդ դոլար գյուղատնտեսական արտադրանքով Թուրքիան զբաղեցրել է առաջատարի դիրք Եվրոպայում, իսկ համաշխարհային մասշտաբով գտնվում է 8-րդ հորիզոնականում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

COVID-19 համավարակը և ամբողջ աշխարհում տեղի ունեցող պատերազմները մեծացրել են սննդի անվտանգության կարևորությունը, իսկ Թուրքիան շարունակում է մնալ գյուղատնտեսության ոլորտի կարևոր խաղացողներից մեկը:

Թուրքիան մասնավորապես, բանջարեղենի և մրգերի արտադրությամբ աշխարհում 4-րդն է, իսկ բուսական արտադրանքով՝ 11-րդը: Թարմ կաթի արտադրությամբ 9-րդ տեղում է, տավարի մսի արտադրությամբ աշխարհում 7-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը:

Հավի մսի արտադրությամբ Թուրքիան աշխարհում 9-րդն է, իսկ Եվրոպայում՝ 2-րդը, մեղրի արտադրությամբ աշխարհում 2-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը:

Գյուղատնտեսության ոլորտը նաև զբաղվածություն է ապահովում Թուրքիայի աշխատուժի մոտ 20%-ի համար:

Տեսանյութեր

Լրահոս