ԵՀ-ն չի մեկնաբանում Հայաստանում գտնվող եվրոպացի դիտորդների ճակատագիրը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի մեկնաբանում հաղորդագրություններն այն մասին, որ Բաքուն որպես Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պայման պահանջում է ավարտել Հայաստանում Եվրոպական առաքելության աշխատանքը:

Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։

«Մենք չենք մեկնաբանում երկկողմ բանակցությունները։ Մերը քաղաքացիական առաքելություն է՝ երկու տարվա մանդատով», – Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիպերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31