Բաժիններ՝

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավարևելյան Քերմանի նահանգի Խոջեդք քաղաքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է YJC գործակալությունը։

«Ըստ Ռիխտերի սանդղակի 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է Քերմանի նահանգում գտնվող Խոջեդքը»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 15:11-ին գրանցվել է 3,9 մագնիտուդով երկրաշարժ Քերմանից 62 կմ դեպի հյուսիս, հյուսիս-արևելք։ Օջախը եղել է 5 կմ խորության վրա։

Մարտի 21-ին Fars լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի Սպահան կենտրոնական նահանգի Նաթանզի մարզում, որտեղ գտնվում են Իրանի միջուկային օբյեկտները, ըստ Ռիխտերի սանդղակի 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս երկրաշարժը թվով երկրորդն էր դարձել այդ օրը։ Իսկ մարտի 20-ին նահանգի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Մոհսեն Մոմենին հայտնել էր, որ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նաթանզի Բադրուդ քաղաքում։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ Նաթանզում տեղակայված միջուկային օբյեկտները չեն տուժել այդ երկրաշարժերի հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31