Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ PKK-ի զինյալները կիրակի գիշերը Շըրնաքի նահանգում սպանել էին 10 զինծառայողի: F-16 ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել քուրդ զինյալների 20 ճամբարներին, մատակարարման կետերին ու ապաստարաններին: Այդ գործողությանը մասնակցել է 18 մարտական ինքնաթիռ: Դրանք բոլորն էլ անվնաս վերադարձել են իրենց բազա:
Ռիչարդ Նորլանդը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում փոխարինելու է Ջոն Բասսին: Ամերիկյան Սենատը Նորլանդին այդ պաշտոնում հաստատել է այս տարվա մարտի 29-ին: Իսկ նորանշանակ դեսպանի երդման արարողությունն ԱՄՆ պետդեպարտամենտում տեղի է ունեցել հուլիսի 27-ին:
«Եթե նրանք կարողանում են քնած մարդուն սպանողին սարքել ազգի հերոս, դա արդեն խոսում է նրանց մտածելակերպի մասին»,-իր խոսքում նշել է ԲՀԿ առաջնորդը:
Հայտարարության տեքստում ՀՀ ԱԺ-ն ոչ միայն խստորեն դատապարտում է կատարվածը և հորդորում ժողովրդավարական բարժեքներով առաջնորդվող բոլոր երկրներին դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի գործաքը, այլև դադարեցնում է պաշտոնական հարաբերությունները Հունգարիայի խորհրդարանի հետ:
Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը հայտնել էր, թե Սաֆարովի անվտանգությունը հոգում է իրենց գերատեսչությունը:
Սա խարան է իմ երկրի ճակատին, ուստի ես հայցում եմ հայ ժողովրդի ներողամտությունը: Խնդրում եմ, որքան հնարավոր է շատ հայերի ծանոթացրեք այս նամակիս…».- նշել է իրավագետը:
Արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործընթացը Ադրբեջանի կողմից մշակված օպերացիայի միայն առաջին քայլն էր:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին:
Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, եւ ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ:
Այն հարցին, թե արդյոք հունգարական կողմը գաղտնի համաձայնության է եկել ադրբեջանական իշխանությունների հետ, Վիկտոր Օրբանը պատասխանել է. «Հունգարիան ժողովրդավար պետություն է: Միջազգային չափանիշները եւ իրավունքները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա»:
Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից.
«Միջազգային հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս Հունգարիան կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանին և գնար նման կասկածելի քայլի: Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ հարցը այլ երկրներ և տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ»,- ասաց նա:
ԿԸՀ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին նախագահ Հասմիկ Մարանգոզյանին ընտրական հանձնաժողովի շենքում ծեծել են հանձնաժողովի անդամներ Մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն և «Բիձինիա Իվանիշվիլի – Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Բեժան Գունավան:
Իրանի նկատմամբ ամերիկյան ճնշման ուժեղացումը հանդիսանում է Օբամայի պատասխանը` ընդդեմ հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի քննադատության: Հանրապետականների առաջնորդը, ինչպես նաև Իսրայելի ներկայացուցիչները, բազմիցս մեղադրել են Սպիտակ տան ղեկավարին Թեհրանի միջուկային ծրագրի նկատմամբ պասիվության դրսևորման մեջ:
Սա խմբի արդեն երկրորդ հանդիպումն է. մասնակցություն կունենան 60 երկրի ներկայացուցիչներ: Համաժողովի համանախագահներն են Գերմանիան և ԱՄԷ-ն: Միջոցառումը կբացի Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն:
Հեռուստաընկերությունը ցուցադրել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մոնղոլ առաջնորդը զննում միջուկային կենտրոնում տեղադրված ցենտրիֆուգները:
Այդ մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի հրապարակած զեկույցում:
«Ադրբեջանի նավթային ֆոնդը չի պատրաստվում ներդրումներ անել պետական պարտատոմսերում ու Հունգարիայի այլ ֆինանսական գործիքներում»,- ասված է ֆոնդի` այսօր տարածած հաղորդագրությունում:
«Մենք այս պահին կապի մեջ ենք նաեւ Հունգարիայի իշխանությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման համար, սակայն, չի բացառվում, որ այդ հարցը քննարկվի նաեւ Եվրամիության անդամ երկրների մակարդակով, Եվրամիության դեսպանների՝ վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ»։
«Ադրբեջանական իշխանությունների որոշումը, ըստ որի նրանք ներում են շնորհել և ազատել են պատասխանատվությունից Հունգարիայի Հանրապետության կողմից իրենց հանձնված՝ հայ սպայի մարդասպանին, չի համապատասխանում եվրոպական իրավունքի ստանդարտներին, այն կասկածի տակ է դնում հանցագործության դեմ պայքարի միջպետական համաձայնագրերը»:
Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումները ներկայացրեցին, մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսեւորել միասնական եւ հետեւողական մոտեցում: Որոշվեց խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ հայտարարության նախագիծ կազմելու համար:
Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը պարտություն էր Հայաստանի համար, և դա Հայաստանին ոչ մի դիվիդենտ տալ չի կարող, ինչպես պնդում են ոմանք:
«Հետևելով Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական պրովոկացիաներին, ստեղծված տարածաշրջանային ճգնաժամին, պետք է հասկանանք, որ նրանք պատրաստ են ամեն ինչի, անգամ պատերազմի վերսկսման: Չնայած նրանք գիտակցում են, որ սկսած պատերազմական գործողություններում կպարտվեն»:
«Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելը զուտ տնտեսական գործարք էր»,- այսօր հրավիրված ասուլիսում այս կարծիքն արտահայտեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կայացած Կիպրոսի ԱՊՕԷԼ-ի և Ադրբեջանի Նեֆթչի հանդիպման ժամանակ տրիբունաներում բարձրացվել է պաստառ, որի վրա անգլերենով գրված է եղել «Կիպրոսը հունական է, Ղարաբաղը` հայկական»:
Նշվում է, որ Պետրեուսը հանդիպելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ամիր-Աբդոլահյանը մեկնաբանություն է արել նաև Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ Չմիավորման շարժմանը հնչած հայտարարության վերաբերյալ, որով քննադատվել էր Սիրիայի վարչակարգը: Իրանցի պաշտոնյան, մասնավորապես, նկատել է. «Եթե Մուրսին ավելի քաջատեղյակ լիներ Սիրիայի մասին, նա կփոխեր իր տեսակետները»:
Սեպտեմբերի 2-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ուղերձում նշվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին, իսկ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահի իր լիազորությունները պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարին: