
ՌԴ-ի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ. Լուկաշևիչ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչր Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Հարավային Օսիան շահագրգռված է Ռուսաստանի հետ գործընկերության մասին պայմանագրային հարաբերությունների զարգացման մեջ: Մենք դրանում տեսնում ենք վերստին կազմավորված ինքնիշխան պետության օրինական շահը, և դրանում չկա որևէ երկրորդ իմաստ:
Ռուսաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև հարաբերությունների հետագա պայմանագրային զարգացման թեման ակտիվորեն շրջանառվում է Ժնևում անցկացված քննարկումների համատեքստում:
Փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հստակ պարզաբանել է, որ այդ երկրների հետ մեր պայմանագրային հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ և որևէ կերպ հարցականի տակ չի դնում անվտանգության խնդրի հարցը, որը պետք է ուղիղ լուծվի Ցխինվալի, Սուխումի ու Թբիլիսիի միջև»: