Բաժիններ՝

Վրաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվելու է սահմանային երկու անցակետ. Խալաֆ Խալաֆով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվելու է սահմանային երկու անցակետ.

«Վրաստանի ու Ադրբեջանի միջև չկան սահմանային խնդիրներ: Այսօր բացվում են սահմանային նոր անցակետեր, և դա թելադրված է դրանց անհրաժեշտությամբ: Մեր երկրների միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Դրանք շարունակում են էլ ավելի զարգանալ, ամրապնդվել: Մեր մարդկանց միջև շփումներն աճում են: Այդ պատճառով էլ թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար կապերը հնարավորություն են ընձեռում բացել սահմանային նոր անցակետեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031