
Վրացի զինվորականները ԿԱՀ-ում կմնան մինչև 2015 թվականի ապրիլը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ իր լիագումար նիստում որոշել է, որ վրացի զինվորականները ԿԱՀ-ում կմնան մինչև 2015 թվականի ապրիլը: Տվյալ որոշման օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ՝ 1-ը:
Այդպիսով, Վրաստանի խորհրդարանն աջակցություն է հայտնել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն, ով դեկտեմբերի 2-ին արձակել էր համապատասխան հրամանը: ԿԱՀ-ը քաղաքական հերթական ճգնաժամի մեջ հայտնվել է 2013 թվականի վերջին: ԿԱՀ-ում ԵՄ-ի ռազմական գործողության մեկնարկը տրվել է ապրիլի 1-ին: Վրացի զինվորականները ԿԱՀ են մեկնել 2014 թվականի հունիսի կեսին: