Բաժիններ՝

«Մուսավաթ» կուսակցությունը դեկտեմբերի 14-ի հանրահավաքում պահանջելու է ազատ արձակել քաղբանտարկյալներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի քաղաքապետարանն արտոնել է դեկտեմբերի 14-ին «Մուսավաթ» կուսակցության հանրահավաքը: Այն տեղի է ունենալու ժամը 15.00-17.00-ին: Կուսակցությունը պահանջելու է ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Հիմնական կարգախոսներն են լինելու «Պաշտպանենք մարդու իրավունքները», «Ազատություն քաղբանտարկյալներին» և այլն: Հանրահավաքի կազմակերպիչները պլանավորում են, որ ակցիային կմասնակցի մոտ 3000 մարդ:

Կուսակցության փոխնախագահ Գյուլագա Ասլանլին հայտարարել է, որ իրենք հանրահավաքին մասնակցելու համար հրավիրում են քաղաքական բոլոր կուսակցություններին, հասարակական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, երիտասարդական կազմակերպություններին և բոլոր քաղաքացիներին. «Մարդու իրավունքները հիմնարար արժեք են, և յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանի այն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս