Բաժիններ՝

Ադրբեջանը յուրաքանչյուր պահի կարող է Թուրքիայի համար նվազեցնել գազի գինը. թուրք դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ Թուրքիային մատակարարվող ադրբեջանական գազի գինը կարող է նվազեցվել յուրաքանչյուր պահի:

Դեսպանը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանից պահանջո՞ւմ է գազի գնի նվազեցում, թե՞ ոչ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը բանակցությունների համաձայն՝ մշտապես կարող է վերանայել Թուրքիային մատակարարվող գազի գինը:

Ջոշքունի խոսքերով՝ «Անդրանատոլիական» գազատարը Թուրքիայի համար շատ կարևոր նախագիծ է, և որ դրա իրագործման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նա հավելել է, որ Թուրքիայի համար TANAP գազատարի նախագիծը շարունակում է մնալ այժմեական:

Ջոշքունը նաև մեկնաբանել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երակթգծի կառուցման ձգձգումը՝ հայտարարելով, որ դրա պատճառը տեխնիկական խնդիրներն են, և որ նախագիծն իրականացնող երեք երկրներն ունեն կամք, ուժ, ինպես նաև ներդրումներ՝ այդ խոշոր նախագիծը կյանքի կոչելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս