Բաժիններ՝

Ռաուլ Խաջիմբան խոստովանել է, որ Աբխազիայի տնտեսությունը գտնվում է բավական բարդ վիճակում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան Սուխումում լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվում են անարդյունավետ քայլեր.

«Շատ սուր են էներգոապահովման ու կոմունալ տնտեսության խնդիրները: Դրանց լուծման համար անհրաժեշտ են լուրջ խնդիրներ, որոնց փնտրտուքով մենք պարտավոր ենք զբաղվել: Փաստացիորեն տնտեսության որևէ ոլորտ չի գործում անգամ նվազագույն ընդունելի ռեժիմով»:

Խաջիմբան Աբխազիայի տնետսությունում տիրող ընդհանուր իրավիճակը որակել է որպես «բավական բարդ»: Խաջիմբան ընդգծել է, որ Աբխազիայի զարգացման ծրագրերը փաստացիորեն փոխարինվել են Ռուսաստանի բյուջետային միջոցների հաշվին զարգացման պլանով, ինչը երկարաժամկետ հեռանկարում չի ապահովում տնտեսական արդյունավետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս