168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորվում նման կտրուկ անկումը, վրացագետը պատասխանեց. «Պիտի հասկանանք, որ պետության տնտեսական ակտիվությունը կապված է նաև ներքին իրադարձությունների հետ. երևի թե երկու երկրներում այդ իրադարձություններն ինչ-որ ձևով կարող էին իրենց ազդեցությունը թողնել»:
Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրթիռակոծելու մասին:
Թմրանյութերի վերաբերյալ ՄԱԿ-ի հրապարակած համաշխարհային զեկույցի համաձայն՝ 2017թ․ աշխարհում 271 մլն մարդ օգտագործել է թմրանյութեր։ Այդ թիվը համախատասխանում է 15-64 տարեկանների ընդհանուր թվի 5 տոկոսին։
Թուրքիայի Վանի նահանգի Էրդեմիտ (Արտամետ) շրջանի առափնյա անվտանգությունն ապահովելու համար Վանի նահանգային ժանդարմերիան նոր ստորաբաժանում է ստեղծել՝ կազմված ձիավորներից։
Թուրքիան իր զինված ուժերի հեռահար ՀՕՊ համակարգերի կարիքները բավարարելու համար ռուսական S-400-ները գնելուն զուգահեռ աշխատում է իր սեփական համակարգերի արտադրության վրա:
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային վերջին արդյունքներին և շփման գծում գրանցվող միտումներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի նախագահ Էրդողանը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձերբակալվածների փոխանակումը:
Ցանկում երրորդ տեղում Իտալիան է՝ 28․9 տոկոս ցուցանիշով։ Եվրամիության միջին ցուցանիշը 16․5 տոկոսն է։
«Ադրբեջանական ամբողջ քարոզչամեքենան այժմ զբաղված է այդ միֆը տարածելով և ամրապնդելով, որ իրականում ապրիլյան պատերազմում պարտվել է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»։
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՆԳ նախարարությանը դրվատել է հունիսի 20-21-ին իշխանության տապալման փորձը կասեցնելու համար:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան մահից հետո տեղապահի ընտրության օրվա փոփոխության վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրեց մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:
Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունն իր բարձրակետն անցել է, որը փաստացիորեն իրանցիների կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումն էր և դրան հետևած հռետորաբանական և գործողությունների մակարդակում արված քայլերը։ Սակայն խնդիրը հիմնական լուծում չի ստացել։
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որի պաշտոնաթողությունը գրեթե մեկ շաբաթ Թբիլիսում ահանջում են հազարավոր բողոքավորներ, ասել է, որ իր պաշտոնից կհեռանա, հենց որ իր անձը վնաս հասցնի կառավարող թիմին:
Թբիլիսիում տեղի ունեցող զանգվածային ցուցերն, ինչպես նաև ռուսական իշխանությունների կողմից սահմանված Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ օդային կապի արգելքը բացասաբար են ազդել վրացական ազգային արժույթ լարիի վրա:
«Ժամանակ առ ժամանակ այս հակամարտությունը, որը գտնվում է բավականին կարևոր տարածաշրջանում, իրավիճակից ելնելով՝ գրավում է գերտերությունների ուշադրությունը՝ դրանից բխող քաղաքական նախաձեռնություններով։ Այս պահին այդ գործոնը ես տեսնում եմ»,- ասաց Մաքֆարլեյնը։
«Մի կողմից՝ ՀՀ ԱԺ նախագահն Արցախը համարում է Հայաստանի մաս, մյուս կողմից՝ Փաշինյանը պայքարում է, որպեսզի Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան։ Եթե Ղարաբաղը Հայաստանի մարզն է, ինչպե՞ս պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, դա նոնսենս է, Հայաստանի համար բարդ է նման իրավիճակում»։
Վրաստանի փոխվարչապետ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին վստահեցնում է, որ հարևան երկրների հետ իրենց ստեղծում և կարգավորում են հարաբերությունները՝ չունենալու համար որևէ տեսակի լարվածություն, որը կարող է ազդեցություն ունենալ տնտեսական հարաբերությունների վրա:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։
Վրացական ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի վրա բացասական ազդեցություն են ունենում բազմաթիվ արտաքին գործոններ, այդ թվում նաեւ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատման սպասումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում անվանի հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես է բացելու:
Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 27-ին հրաժարվել է ձերբակալել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկանոր Մելիային, որը մեղադրվում է հունիսի 20-ի անկարգությունների կազմակերպման մեջ:
«Մենք քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ. դրանք կառուցված են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը։ Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում, երբ մենք ունեինք շփման գծում լարվածության որոշ աճ և, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանդիպման վրա»։
«Նախագահ Իլհամ Ալիև. «Պատերազմը դեռ ավարտված չէ, և դրա համար էլ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել հայրենի հողը զավթիչներից»։
«Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ։ Դրա համար էլ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ուժը»,- հայտարարել է նախագահ Ալիևը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանական կողմն արդեն տարիներ շարունակ զիջումների է գնում ու Հայաստանի հետ վարում է հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններ:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր ամենամյա ելույթը երկրի խորհրդարանում անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: