Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է 5-10 տարում արտադրել սեփական ՀՕՊ համակարգեր

Թուրքիան իր զինված ուժերի հեռահար ՀՕՊ համակարգերի կարիքները բավարարելու համար ռուսական S-400-ները գնելուն զուգահեռ աշխատում է իր սեփական համակարգերի արտադրության վրա:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը, վկայակոչելով ոլորտի մասնագետներին, գրում է, որ Թուրքիան կարճ ժամանակում կարող է արտադրել սեփական հեռահար ՀՕՊ համակարգերը, որոնք համարժեք կլինեն S-400 համակարգերին:

Աղբյուրը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Siper» անունով հեռահար ՀՕՊ համակարգերի նախագծի մասին: Էրդողանը հայտարարել էր նաև, որ Թուրքիայի առաջին հեռահար ՀՕՊ համակարգերը պատրաստ են լինելու 2021-ի վերջին:

«Մասնագետները նշում են, որ երկիրը, տարիներ շարունակ աշխատելով «Hisar» ՀՕՊ համակարգերի նախագծի վրա, բավականաչափ տեխնոլոգիա ու փորձ է կուտակել, որոնք հնարավոր կդարձնեն սեփական հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրության կազմակերպումը: Աշխատանքները 5-10 տարի կտևեն»,- գրում է աղբյուրը՝ վկայակոչելով ոլորտի մասնագետներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս