Իրանում հունվարի 15-ին անհաջողություն է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել տրված ուղեծիր:
«Սրանք բոլորը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդող գործոններ են, որոնք պետք է հաշվի առնվեն հայկական կողմի կողմից, քանի որ շատ դաշնակիցներ Հայաստանն այս գործընթացում չունի, պետք է զգույշ գործի»:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերկանգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը:
Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին:
Եվրոպական երկրները չեն տիրապետում ֆինանսական հաշվարկների մեխանիզմի գործարկման անհրաժեշտ ենթակառուցվածքի, որը կոչված է փոխարինել SWIFT համակարգը եւ շրջանցել Թեհրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Թեհրանից ոչ հեռու աղետի ենթարկված Իրանի բանակի բեռնատար ինքնաթիռի բեկորներից դուրս են բերվել բոլոր 15 զոհվածների մարմինները, օդանավում եղած 16 մարդկանց մեջ կա միայն մեկ փրկված:
Իրանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորություններից, եթե չկա դրա անհրաժեշտությունը:
Վրաստանի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի 5-ին: Այդ մասին ասված է օրենսդիր մարմնի կանոնակարգում:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
«Տիկին Հակոբյանի այցից հետո մեր կազմակերպությունը չայցելեց Կարեն Ղազարյանի ընտանիքին, ինչը, կարծում եմ՝ սխալ է, որովհետև, եթե մենք գնայինք ու իրավիճակը բացատրեինք, գյուղացիները փողոց դուրս չէին գա»:
Սիրիայի Հալեպ քաղաքում էլեկտրասարքավորումների արտադրության գործարանը վերսկսել է աշխատանքը պատերազմով պայմանավորված երկարատեւ պարապուրդից հետո:
Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Սիրիայի հետ սահմանին՝ Հաթայ նահանգում զորավարժություններ են իրականացնում:
Հունվարին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Բեյլագանի շրջանի Աշըղալըլար գյուղի բնակիչ Բաբաև Ազեր Աֆթանդիլ օղլուն (Babayev Azər Aftandil oğlu):
Իսրայելական Elbit Systems ընկերությունն Ադրբեջանին է վաճառել վերջին մոդելի անօդաչու սարքեր, հայտնում է The Jerusalem Post-ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ:
Թուրքիայի Իզմիրի համալսարաններից մեկի բժշկական ֆակուլտետի կլինիկական օրդինատորը ժամանակ տեսանկարահանել է կրծքագեղձերի հետազոտություն անցնող տասնյակից ավել կանանց և այդ տեսանյութերը տարածել համացանցում:
2017 թվականին Թուրքիայից կատարվել է 168․1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ արտահանում։ Դրա շուրջ 43 տոկոսը բաժին է ընկել ստամբուլյան ընկերություններին։ Իսկ 17 նահանգներից կատարված արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը այս հանրապետությունում այսպես կոչված «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ադրբեջանը վերջ կտա ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին և չի արգելի նրանց մուտքն Ադրբեջան:
Վրաստանում «խոզագրիպից» (H1N1 վիրուս) վերջին մեկ ամսվա ընթացքում մահացել է 15 մարդ: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողներին հայտնել է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հերքել է տեղական ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերը, թե երկրի կառավարությունը պլանավորում է առաջիկայում դուրս գալ միջուկային գործարքից, իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շուտով պաշտոնաթող է լինելու:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսելու դեպքերը:
Եվրախորհրդարանը պատրաստվում է հունվարի 17-ին քննարկել Ադրբեջանում ձերբակալված և շինծու մեղադրանքներով դատապարտված կոռուպցիոն բացահայտումներ հրապարակող ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի հարցը:
Թուրքիայի իշխանությունները շարունակում են ձերբակալությունների և հետապնդումների միջոցով ճնշել իշխանություններն ու պաշտոնյաների մերձավորներին քննադատող լրագրողներին:
Թուրքիայի նախագահականից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» HDP կուսակցությունից մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև Դիարբեքիր քաղաքի դատախազությունը:
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բիգադիչ շրջանում 40 տարի քարանձավում բնակվող Իսքենդեր Գյունդուզը իրեն այցի եկած «հյուրերից» է իմացել, որ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքն անդրադարձել է Արարատ լեռան (թրք. Ağrı Dağı) վրա Նոյյան տապանի գոյության մասին վկայող որոշ առեղծվածային հանգամանքների։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն պնդում է, որ երկրում «Տամիֆլյու» հակավիրուսային պատրաստուկի եւ բժշկական դիմակների պակասություն չկա։