Բաժիններ՝

Թուրքիայի երիտասարդ կանանց 51․5 տոկոսը ոչ աշխատում է, ոչ կրթություն ստանում

Թուրքիայի 20-34 տարեկան բնակիչների շուրջ 33․2 տոկոսը ոչ աշխատում է, ոչ սովորում։ Այս ցուցանիշով Թուրքիան երկրորդ տեղում է եվրոպական երկրների շարքում՝ Մակեդոնիայից հետո (36․3 տոկոս)։ Ցանկում երրորդ տեղում Իտալիան է՝ 28․9 տոկոս ցուցանիշով։ Եվրամիության միջին ցուցանիշը 16․5 տոկոսն է։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Եվրոպայի վիճակագրական ծառայության (Eurostat) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում նշված տարիքային խմբի իգական սեռի ներկայացուցիչների շրջանում որևէ աշխատանք չունեցող և չսովորող քաղաքացիները կազմում են 51․5 տոկոս։ Այն դեպքում, երբ Եվրամիության տարածքում միջին ցուցանիշը 20․9 տոկոսն է։

Թուրքիայում տղամարդկանց շրջանում չաշխատող և կրթություն չստացող քաղաքացիների թիվը կանանց համեմատ զգալիորեն ավելի փոքր է։ Այն կազմում է ընդամենը 14․8 տոկոս։ ԵՄ միջին ցուցանիշը տղամարդկանց համար 12․2 տոկոսն է։

Ուշագրավ է, որ Թուրքիան բացարձակ առաջատար է՝ տղամարդկանց և կանաց միջև առկա խոշոր տարբերության առումով։ Ուրիշ ոչ մի երկրում կին-տղամարդ անհավասարություն աշխատանքի և կրթության ոլորտում այսքան ակնառու չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս