Բաժիններ՝

Էրդողանը հանդիպել է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական «haberturk»-ը:

Էրդողանը իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների զգալի առաջընթաց է գրանցվել:

«S-400 համակարգերի տրամադրման միջոցով մեր համագործակցությունն էլ ավելի մեծ առաջընթաց կունենա: Այդ հրթիռային համակարգերը մեր կողմից շատ են կարևորվում», – հայտնել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, որ իրենց համար ամենաշատ կարևորվող հարցերից մեկն էլ Աքքույուի ատոմակայանի շահագործումն է, որտեղ բավականին մեծ ներդրում ունի նաև Ռուսաստանը:

Ռուսաստանի նախագահ Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև շարունակվելու են մեծածավալ էներգետիկ ծրագրերը: «2018թ. երկու երկրների միջև առևտրի ծավալները աճել են 15 տոկոսով: Երկու կողմից էլ մոտավորապես 10 միլիարդ դոլարի փոխադարձ ներդրումներ են տեղի ունեցել», – նշել է նա:

Պուտինը խոսել է երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում գրանցված առաջընթացի մասին «Անցյալ տարի Թուրքիա է այցելել 6 միլիոն ռուս զբոսաշրջիկ: Սա ռեկորդային ցուցանիշ է: Ռուս զբոսաշրջիկները բավականին գումար են ծախսում Թուրքիայում, որից վերջինս ունենում է մոտավորապես 5 միլիարդ դոլար եկամուտ»,- եզրափակել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս