
Վրաստանի կառավարությունը չի քննարկում երկրի ՆԳ նախարարի պաշտոնաթողությունը. վարչապետ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՆԳ նախարարությանը դրվատել է հունիսի 20-21-ին իշխանության տապալման փորձը կասեցնելու համար:
Բախտաձեն հիշել է 1991 եւ 2003 թվականները, երբ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ ուժային ճանապարհով:
«Երկու դեպքում էլ այնպես ստացվեց, որ պետական ինստիտուտները բարձրության վրա չգտնվեցին, հատկապես ներքին գործերի նախարարությունը, որը պետք է կասեցներ հարձակումը պետական հաստատությունների վրա»,-ասել է վարչապետը:
«Այժմ ներքին գործերի նախարարությունը մեզ օգնեց խուսափելու ծանր սցենարից եւ ծանր փորձի կրկնվելուց: Ելնելով դրանից՝ ներքին գործերի նախարարը եւ ներքին գործերի ամբողջ նախարարությունը արժանի են շնորհակալության անձամբ ինձանից եւ հասարակությունից»,-ասել է Մամուկա Բախտաձեն, հաղորդել է Sputnik-ը: