Բաժիններ՝

Վանա լճի ափերը ձիավորներից կազմված ստորաբաժանումներն են հսկելու

Թուրքիայի Վանի նահանգի Էրդեմիտ (Արտամետ) շրջանի առափնյա անվտանգությունն ապահովելու համար Վանի նահանգային ժանդարմերիան նոր ստորաբաժանում է ստեղծել՝ կազմված ձիավորներից։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Այս նոր ստորաբաժանման պարտականությունն է ապահովել ափամերձ շրջանում խաղաղ բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգությունն ու հանգստությունը։

Ստորաբաժանումը համագործակցելու է նաև ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հետ։

Հատկապես այն հատվածներում, որտեղ մեքենաների կամ ոստիկանական մոտոցիկլետների համար մուտք գործելը դժվար կլինի, ձիավորների ստորաբաժանումները օգնության կհասնեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930